Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ի՞նչ են պատասխանելու Սնոուդենին

Ի՞նչ են պատասխանելու Սնոուդենին
01.07.2013 | 15:45

Գերմանական «Der Spiegel»-ը Էդվարդ Սնոուդենի բացահայտումների համաձայն` հրապարակեց տեղեկություն Եվրամիության վաշինգտոնյան գրասենյակում գաղտնալսման սարքերի և համակարգչային ցանցերի վերահսկման մասին: ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերները վրդովված են` «Գործընկերները միմյանց չեն լրտեսում»,-ասել է Եվրամիության արդարադատության հանձնակատար Վիվիեն Ռեդինգը: Ֆրանսիացի ու գերմանացի որոշ պաշտոնատարներ կարծում են, որ սկանդալի հետևանքով կձախողվի Տրանսատլանտյան առևտրի պայմանագրի ստորագրումը: ԱՄՆ-ի ազգային հետախուզական ծառայության ղեկավարը պատրաստվում է պարզաբանում տալ վերահսկողական ծրագրերի վերաբերյալ պնդումներին:

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ